Մեսսիի վրիպումը Արգենտինային կարող է չեմպիոն սարքել․ անհավանական փաստեր

Մեսսիի վրիպումը Արգենտինային կարող է չեմպիոն սարքել․ անհավանական փաստեր

Կատարում շարունակվում է ֆուտբոլի Աշխարյի 2022 թվականի առաջնությունը։ Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը ևս շուտով կմոտենա ավարտին, որից հետո պարզ է դառնալու, թե ի վերջո որ հավաքականներն են ապահովել իրենց տեղերը 1/8 եզրափակչում։

Հիշեցնենք, որ խմբային փուլի երրորդ տուրի նույն խմբում ընդգրկված հավաքականների միջև հանդիպումները միմյանց միջև որևէ պայմանավորվածություն բացառելու նպատակով մեկնարկում են նույն ժամին։ Երեկ մրցաշարի ֆավորիտներից մեկը՝ Արգենտինայի հավաքականը, C խմբի վերջին տուրի շրջանակում ուժերը չափեց Լեհաստանի ընտրանու հետ ու կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Այս հաղթանակից հետո՝ վաստակած 6 միավորով Մեսսին ու տղաները հնարավորություն ունեցան 1/8 եզրափակիչ դուրս գալ առաջին հորիզոնականով։ Արդեն հայտնի է դարձել, որ 1/8 եզրափակիչում Արգենտինայի հավաքականը խաղալու է Ավստրալիայի ընտրանու դեմ, ինչը պարզապես նվեր է արգենտինացիների համար։ Եթե Արգենտինային չհաջողվեր առաջին տեղով դուրս գալ խմբից, նրանք ստիպված էին լինելու 1/8 եզրափակչում հանդիպել Ֆրանսիայի ընտրանուն։

Արգենտիա-Լեհաստան հանդիպան առաջին խաղակեսի 39-րդ րոպեին, ինչպես հայտնի է, մրցավարը կասկածելի իրավիճակում 11-մետրանոց նշանակեց, որը չկարողացավ անվրեպ իրացնել Լեո Մեսսին, ինչը նոր քննադատությունների առիթ է հանդիսացել։ Մինչ շատերը ձեռք են առնում Մեսսիին, որ չի կարողացել հերթական 11-մետրանոցը իրացնել, այն էլ նման կարևորագույն խաղում, վիճակարգությունը լրիվ այլ բան է ասում։ Ինչպես հայտնի է, Արգենտինայի հավաքականին 1930 ի վեր երկու անգամ է հաջոցվել դառնալ Աշխարհի չեմպիոն, առաջին անգամ 1978 թվականին, իսկ երկրորդը՝ 1986 թվականին։

Բանն այն է, որ 1978 թվականին Արգենտինայի առաջատարներից Մարիո Կեմպեսը նույնպես խմբային փուլի վերջին երրորդ տուրի հանդիպման ժամանակ չի իրացրել նշանակված 11- մետրանոցը, ավելին՝ 1989 թվականին, Դիեգո արմանդո Մարադոնան նույնպես չի իրացրել նշանակված 11-մետրանոցը ու կրկին խմբային փուլի վերջին երրորդ տուրի հանդիպման ժամանակ։ Վիճակագիրները պնդում են՝ ամեն ինչ գնում է նրան, որ Մեսսին 2022 թվականին Արգենտինայի հավաքականի վերջապես դառնալու է Աշխարհի առաջնության հաղթող։