Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալ

Նավթի համաշխարհային գները շարունակում են աճել, ինչը լավատեսորեն է տրամադրում։ Ըստ ամենայնի՝ շուկայում տեղի է ունենում առաջարկի եւ պահանջարկի հավասարակշռում։

Ըստ միջազգային բորսայական սակարկությունների, Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը Լոնդոնյան բորսայում, հուլիսյան ֆյուչերսների համար, աճել է 1,97 տոկոսով եւ կազմել է 36,23 դոլար։ Ամերիկյան WTI-ի հուլիսյան ֆյուչերսների մեկ բարելը թանկացել է 3,43 տոկոսով եւ կազմել 34,4 դոլար։