Պաշտպանության Բանակի հայտարարությունը
Պն մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանի գրառումը, որ COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից, բնականաբար անհանգստացրել է Բանակում զինվոր ունեցողներին։ միայն մի գրառում եմ ներկայացնում, որ կներկայացնի հարազատների անհանգստության չափը․
Yeva Navasardyan Դուք պատկերացնու՞մ եք, թե քանի ծնող է այս պահին խելագարվում։
ՊՆ մամուլի խոսնակին ուղղված հարցերը շատ են , ու նա համբերատար պատասխանում է․
Ռոբերտ Ղևոնդյան Իսկ զինվորը ընտանիքի հետ վերջին շրջանում շփում ունեցե՞լ է։
Shushan Stepanyan զինվոր չէ, պայմանագրային զինծառայող է․․․ այո, ունեցել է
Zara Mkrtchyan վայ, ես վատացա
Shushan Stepanyan վատանալու կարիք չկա, իրավիճակը վերահսկվում է, ամեն բան կարգին է
Heghine Sahakyan Shushan Stepanyan Հայաստանու՞մ է, թե Արցախում։
Shushan Stepanyan Heghine Sahakyan ՀՀ զինված ուժեր
Ի վերջո ՊՆ մամուլի խոսնակը ներկայացնում է Պաշտպանության Բանակի հայտարարությունը․
Պաշտպանության Բանակ
2 hrs ·
Սիրելի հայրենակիցներ.
Ըստ մեզ հասած տեղեկությունների, քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել:
Միաժամանակ իրազեկում ենք, որ բանակի համապատասխան ծառայությունները բոլոր զորամասերում և ստորաբաժանումներում պարբերաբար իրականացնում են համաճարակի կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումներ՝ զինծառայողների շրջանում վարակի տարածումը կանխելու համար:
Կոչ ենք անում մեր բոլոր համաքաղաքացիներին դրսևորել պատասխանատվության բարձր գիտակցություն, զերծ մնալ երկրի պաշտպանական ոլորտի մասին սոցիալական տարբեր հարթակներում չճշտված տեղեկություններ տարածելուց և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Կարծիքներ