Երկիր մոլորակի վրա կարող է ընկնել երկնաքար, պատճառ դառնալով միլիոնավոր զոհերի․ ՆԱՍԱ

Երկիր մոլորակի վրա կարող է ընկնել երկնաքար, պատճառ դառնալով միլիոնավոր զոհերի․ ՆԱՍԱ

ՆԱՍԱ-ն հայտարարել է, որ Երկիր մոլորակին մոտենում է երկնաքար, որը եթե ընկնի մեր մոլորակի վրա, ապա կարող է միլիոնավոր զոհերի պատճառ դառնալ։ Ըստ ամերիկացի մասնագետների, խոսքը PJF1 երկնաքարի մասին է, որը կհասնի մեր մոլորակին 2022 թվականի մայիսի 6-ին։

Աստղագետները նշում են, որ այն տիեզերական լեռան մի կտոր է իրենից ներկայացնում, մոտավորապես Քեոփսի բուրգի մեծության։ Այն առաջին անգամ նկատվել է 2009 թվականին։ Դասվել է մերձերկրային մարմինների շարքին եւ համարվում է վտանգավոր մեր մոլորակի համար։ Եթե հասնի մեր մոլորակին ու ընկնի, ապա հարվածի ուժը համարժեք կլինի միջուկային ռումբի պայթյունին։