Թուղթը ստորագրելուց հետո կամ պիտի սատկեր, կամ հրաժարական տար. Ռազմիկ Դավոյան

Թուղթը ստորագրելուց հետո կամ պիտի սատկեր, կամ հրաժարական տար. Ռազմիկ Դավոյան

Այդ թուղթը ստորագրելուց հետո, այսինքն՝ գրիչը վայր դնելուց հետո, նա կամ պիտի սատկեր, կամ անմիջապես հայտարարեր իր հրաժարականը։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը։

«Պետք է այդպես աներ, բայց այնպես է ստացվել, որ չի արել, որովհետև հենց սկզբից չի եղել ոչ բարոյականություն, ոչ ազնվություն, ոչ էլ նույնիսկ մարդկային արժանապատվության նշույլ։ Նա աղբանոցից դուրս եկած ստահակ է, որը եկավ ու հայտարարեց, որ  հայ ժողովրդին, բոլորին իր նման բոմժ է դարձնելու։ Ու էդ բոլորն էլ օգնում էին, որ իր թերթը տպագրվի, իր զրպարտությունները տարածվեն։ Հիմա, եթե չեմ սխալվում, այս պահին 17 կուսակցություններ միավորվել են և պահանջում են նրա հրաժարականը, ես ուղղակի կոչ եմ անում կոմունիստներին, որ նրանք էլ միանան»,- ասաց Դավոյանը։