«Հրապարակ». Ընդդիմության լիդերները որոշել են ակտիվանալ և վերցնել էստաֆետը

«Հրապարակ». Ընդդիմության լիդերները որոշել են ակտիվանալ և վերցնել էստաֆետը

Երեկ երեկոյան, ուշ ժամի խորհրդարանական ընդդիմության ղեկավարները հավաքվել և քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը` Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթներից հետո: Եվ հատկապես իրենց անելիքներն այս իրավիճակում: Մեր տեղեկություններով, հստակ գործողությունների պլան է մշակվել և ակտիվ պայքարի փուլ սկսելու որոշում է կայացվել, որը կմեկնարկի առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Արձանագրել են, որ այլևս հապաղել չի կարելի և մասնավորապես փողոցը ոտքի հանելու կարիքը կա:

Մեզ ասացին, որ այս փուլում թերևս նաև կլուծվի սերնդափոխության հարցը` ավելի երիտասարդ ընդդիմադիրները կգան առաջին պլան, իսկ նախկին նախագահները կզիջեն ասպարեզը: Երիտասարդներին իհարկե բարդ շրջան է սպասվում, քանզի նախկին նախագահներին ասպարեզում պահելու կողմնակիցներ կան նաև իրենց թիմերում, բայց նրանք էլ են հասկանում, որ հանրային կարծիքի հետ հաշվի նստելու ժամանակն է և բոլորովին տանը նստելու ժամանակը չէ: