Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել

Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կին է մահացել

Եգիպտոսի Շրջակա միջավայր նախարարությունը հաղորդել է Հուրգադայում շնաձկան հարձակման հետևանքով ևս մեկ կնոջ մահվան մասին․ տեղեկացնում է ռուսական ՌԻԱ գործակալությունը։

«Շրջակա միջավայրի նախարար Յասմին Ֆուադը  Հուրգադայի Սահլ Հաշիշ հանգստավայրում երկու կանանց վրա շնաձկան հարձակվելու դեպքից անմիջապես հետո հանձնարարել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ դեպքը քննելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպից հետո սա Եգիպտոսի կառավարության առաջին պաշտոնական արձագանքն է։