Հրետակոծությունը շարունակվում է, մեր տղաներն ամուր կանգնած են․Տավուշի թեմի առաջնորդ

Հրետակոծությունը շարունակվում է, մեր տղաներն ամուր կանգնած են․Տավուշի թեմի առաջնորդ

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը  վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցելով իրավիճակը Տավուշում, հայտնել էր, որ երեկ գիշերը 12-ից հակառակորդի կողմից սկսված գործողությունները 15-20 րոպեն մեկ վերսկվում են, իսկ  կողմից բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են և լռեցվում են դիպուկահար կրակով, որի արդյունքում հակառակորդն ունի զգալի կորուստներ։ Հիշեցնենք, որ գիշերը կրակել էին ոչ միայն ականանետներից, այլև տանկերից։

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Հրապարակին» հայտնեց․

«Շարունակվում է, բայց ամեն ինչ վերահսկելի է, մեր տղաներն ամուր կանգնած են, այս պահի դրությամբ զոհեր, վիրավորներ չկան »։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը հայտնեց, որ հրետակոծություններ բնակավայրերի վրա չեն եղել, բայց չգիտեն՝ զարգացումներն ինչ ուղով կգնան։

Տավուշում սահմանային միջադեպիցժամանակ  շատ ակտիվ էր Մովսես գյուղի  Տեր Աբել քահանա Քարտաշյանը՝ տեղեկացնելով, թե ինչ է  կատարվում, ընդհուպ մինչև, թե  ինչ տեխնիկա է հակառակորդը կիրառում։ Բագրատ սրբազանին հարցրեցինք՝ ինչի՞ց է, որ ավանդաբար հոգևորականները ակտիվ են նաև մարտական գործողությունների ժամանակ և հայտնվում են՝ պայմանական առաջնագծում։ Այդպես եղել է 5-րդ դարում, այդպես եղել է Արցախյան պատերազմի ժամանակ, տեսանք, որ այդպես է նաև հիմա և ինչ է սա, ինչու՞։ Բագրատ արքեպիսկոպոս Գաստանյանն ասում, որ դա բնական կապն է։ «Մենք մշտապես բանակի, մեր զինվորների հետ կանգնած ենք առաջնագծում և միայն աղոթում ենք, որ խաղաղություն լինի, զոհեր և վիրավորներ չլինեն․ բայց եթե պահանջված են նաև այսպիսի գործողություններ, ուրեմն՝ պահանջված է։ Ու այնտեղ զինվորների հետ է նաև մեր ժողովուրդը ու սա բնական է, որովհետև սա մեր հայրենիքի կոչն է»։