Նեյմարի դուբլը, Մեսսիի և Ռամոսի գոլերը

Նեյմարի դուբլը, Մեսսիի և Ռամոսի գոլերը

Ֆրանսիայի Սուպերգավաթի խաղում ՊՍԺ-ն 4-0 հաշվով հաղթել է «Նանտին»: 22-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Լիոնել Մեսսին, իսկ առաջին կեսին ավելացված 5-րդ րոպեին Նեյմարը կրկնապատկել է այն։ 57-րդ րոպեին Ռամոսը հաշիվը դարձրել է 3-0: Այնուհետ՝ 81-րդ րոպեին «Նանտը» մնացել է 10 հոգով, իսկ հօգուտ ՊՍԺ-ի նշանակված 11-մետրանոցն անվրեպ իրացրել է Նեյմարը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, ՊՍԺ-ն 11-րդ անգամ նվաճել է երկրի Սուպերգավաթը։