Հզոր երկրաշարժ՝ Հունաստանում

Հզոր երկրաշարժ՝ Հունաստանում

5,9 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Հունաստանի Թեսալիա շրջանում, որը գտնվում է այդ երկրի կենտրոնական հատվածում։ Էպիկենտրոնը գտնվում է Էլասոն քաղաքի մոոտակայքում, Լարիսա քաղաքից 29 կմ հեռավորության վրա, Աթենքից 250 կմ դեպի հյուսիս-արեւմուտք։

Օջախի խորությունը երկու կիլոմետր է։ Ավերածությունների, զոհերի եւ տուժածների մասին դեռեւս տեղեկատվություն չի հրապարակվել։