Քնատությունը կարող է մահացու վտանգավոր լինել

Քնատությունը կարող է մահացու վտանգավոր լինել

Անքնությունից տառապող մարդկանց մոտ ավելի մեծ է իշեմիկ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը, ներառյալ նաեւ ինսուլտը եւ սրտային անբավարարությունը։ Նման եզարակցության եկել են Ստոկհոլմի համալսարանի մասնագետները։

Այս մասին հայտնում է EurekAlert!-ը, ներկայացնելով գիտնականների վերջին ուսումնասիրությունների տվյալները։ Մասնագետները վերլուծել են 1,3 միլիոն կամավորների առողջական տվյալները եւ պարզել անքնության գենետիկ գործոնները, ինչը, եթե կատարվում է մենդելեեւյան ռանդոմիզացիայի սկզբունքով, ավելի ճշգրիտ կերպով է պարզում այն պատճառահետեւանքային կապերը, որոնք առկա են անքնության եւ սրտի հետ կապված հիվանդությունների միջեւ։ Այսպես պարզվում է, որ անքնության հանգեցնող գենային վարիացիաներ ունեցողների մոտ ավելի մեծ է նշված հիվանդություններով հիվանդանալու հավանականությունը։