Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4-ով

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 4-ով

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ Վարակվածների ընդհանուր թիվը Վրաստանում կազմում է 800 մարդ։ Մահացությունը համավարակի սկզբից ի վեր, կազմում է 13 մարդ։ Կարանտինում գտնվում է 2 424 մարդ։ Ապաքինվել է 660 մարդ։

Հիշեցնենք, որ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 6 452 391-ի։ Մահացության ընդհանուր թիվն աշխարհում համավարակի սկզբից ի վեր, կազմում է 382 479 մարդ, իսկ առողջացածների ընդհանուր թիվը 3 066 698 մարդ է։ Վարակի տարածմամբ առաջատար եռյակում են՝ Միացյալ Նահանգները ավելի քան 1,8 միլիոն դեպքով, Բրազիլիան՝ մոտ 560 հազար դեպքով, եւ Ռուսաստանը՝ մոտ 424 հազար դեպքով։