Ստանձնել եմ «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները

Ստանձնել եմ «Հայփոստի» հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները

Նանա Գնդոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի լրագրողներ, ընկերներ ուզում եմ տեղեկացնել, որ ՙ«Հայփոստ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանի առաջարկով ստանձնել եմ Հայփոստի հասարակայնության հետ կապերի գծով տնօրենի պարտականությունները:
Շնորհակալ եմ պ-ն Կարապետյանին իմ մասնագիտական հմտություններին վստահելու համար:

Ուրախ եմ, որ նորից հնարավորություն ունեմ աշխատելու իմ լրագրող գործընկերների հետ, անկեղծ ասած, արտակարգ ռեժիմով տեղեկատվական դաշտում մեր համատեղ աշխատանքը կարոտել եմ: 
Նորանշանակ տնօրենի գլխավորությամբ թիմը գնալու է փոստային կապի ազգային օպերատորի ծառայությունների արդիականացման և շուկայում նոր դիրքավորման լայնամասշտաբ բարեփոխումների: Ռազմավարական նշանակություն ունեցող փոստային կապի ազգային օպերատորը վստահաբար ունենալու է իր ներուժին համապատասխան դիրքավորում պետության ենթակառուցվածքային համակարգում: Այս գործում մեզ համար անչափ կարևոր է լինելու ԶԼՄ-ների հետ աշխատանքը հանրային իրազեկման բաղադրիչի ապահովման հարցում: Անչափ գործ ոււնենք անելու

Դե գիտեք, լրատվական դաշտի գուրուներ ջան, մենք իրարից անպակաս»: