Սահմանազատման նոր փուլի հետևանքով Հայաստան մտնող գազատարը հայտնվելու է սահմանի եզրին

Սահմանազատման նոր փուլի հետևանքով Հայաստան մտնող գազատարը հայտնվելու է սահմանի եզրին

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․

«Սահմանազատման նոր փուլի հետևանքով Հայաստան մտնող գազատարը հայտնվելու է սահմանի եզրին

Պաշտոնապես հայտարարվել է,որ Ադրբեջանի հետ սահմանազատման նոր փուլը սկսվելու է Հարավային Կովկասի  երեք  հանրապետությունների սահմանների հատման վայրից,որը  Նոյեմբերյան համայնքի Կողբ և Բերդավան գյուղերի սահմանագոտում է։ Նոյեմբերյանի սահմանագոտին պաշտպանող պայմանագրային զինծառայողները լրագրողիս հայտնեցին,որ սահմանազատման նոր փուլի հետևանքով Ադրբեջանին նոր տարածքներ են հանձնվելու։ Դրա հետևանքով Հայաստան մտնող գազատարը ,որն այժմ նշված տարածքում, սահմանագծից մոտ 100  մետր  հեռավորությամբ է գտնվում, կհայտնվի սահմանի եզրին ։Այդ տարածքում է գտնվում նաև իտալական ընկերության տեխնիկական աջակցությամբ  կառուցված գազամղիչ կայանը։ Պայմանագրային զինծառայողները հայտնեցին նաև ,որ  ԽՍՀՄ ժամանակ ադրբեջանաբնակ,Ղազախի շրջանի ենթակայությամբ գտնված Յուխարի Ասքիպարայի (Վերին Ոսկեպար) տարածքները  սահմանազատման անվան տսկ Ադրբեջանին հանձնելու դեպքում սահմանի այս հատվածում ևս Հայաստան մտնող գազատարը հայտնվելու է սահմանի պռնկին»։