Դեռահասը բացահայտել է 27 տարվա վաղեմության հանցագործությունը

Դեռահասը բացահայտել է 27 տարվա վաղեմության հանցագործությունը

Ջանեթ Ֆորիսի ընտանիքը հաշտվել է այն մտքի հետ, որ այլեւս չի տեսնելու նրան ողջ առողջ, քանի որ իրավապահները այդպես էլ չեն կարողացել նրա մասին որեւէ ինֆորմացիա հաղորդել կամ նրանից հետքեր հայտնաբերել։ Սակայն այնուհանդերձ, այն միտքը, թե ի վերջո ինչ է եղել նրա հետ, ազգականներին հանգիստ չէր տալիս երկար տարիներ։ 1992 թվականին անհետ կորած կնոջ առեղծվածային պատմությունը սակայն բացահայտվել է 13 տարեկան դեռահաս Մաքս Վերենկի կողմից, բացարձակապես պատահաբար։ Նշենք, որ Մաքսը մոր հետ հանգստանալիս է եղել Գրիֆին լճի մոտ եւ նավակով զբոսնելիս ջրի տակ ինչ որ տարօրինակ բան է հայտնաբերել։ Այս մասին գրում է Unilad-ը։ Ուրվագծերով այն նման էր ջրասույզ եղած մեքենայի։ Մայր ու որդի հիշել են, որ 2009-ին վթար է եղել այդտեղ եւ զայրացել են, որ մինչեւ հիմա մեքենան չեն հանել։ Նրանք դիմել են ոստիկանություն։ Իրավապահներն էլ հայտարարել են, որ իրենք իրենց գործն արել են բարեխղճորեն։ Այդուհանդերձ նրանք եկել են լճի տարածք՝ ուսումնասիրություն կատարելու։ Դեռահասը սուզվել է ու լուսանկարել գտածոն ջրի տակ։ Երբ հանել են մեքենան, բոլորը ցնցվել են։ Այնտեղ հայտնաբերվել են 27 տարի առաջ անհետ կորած Ջանեթ Ֆերիսի փաստաթղթերը։