Կրթության տեսչության նոր ղեկավար է նշանակվել

Կրթության տեսչության նոր ղեկավար է նշանակվել

Քիչ առաջ տեղեկացանք, որ Կրթության տեսչական մարմնի խորհրդի այսօրվա նիստում կառույցի ղեկավար է ընտրվել Վաղարշակ Մատիկյանը: Նա պատմության ուսուցիչ է աշխատել, «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագրքի համահեղինակն է, «100 գաղափար Հայաստանի համար» նախագծի հեղինակն է, բայց որեւէ կապ չի ունեցել տեսչական աշխատանքների եւ հանրակրթական համակարգի ստուգումների հետ։ Նրա թեկնածությունն այդ պաշտոնին առաջադրել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա միակ թեկնածուն է եղել, այսինքն՝ ըստ էության ոչ թե ընտրություն, այլ նշանակում է տեղի ունեցել։

Մեզ հետ զրույցում տեսչական մարմնի կառավարման խորհրդի անդամ Անահիտ Բախշյանը հաստատեց, որ Մատիկյանն է ընտրվել, սակայն հարցին, թե ձայների ինչ համամասնությամբ է նա ընտրվել, Բախշյանը չցանկացավ պատասխանել։