«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնայի» ֆուտբոլիստը վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբում, որտեղ սկսվել են 2020-21 սեզոնի մարզումները, ֆուտբոլիստներից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է իսպանական ակումբի մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդման, հիվանդությունը մարզիկի մոտ ընթանում է առանց ախտանշանների։ Մարզիկը գտնվում է կարանտինի մեջ։ Նրա անունը չի բարձրաձայնվում։ Հայտնի է նաեւ, որ կորոնավիրուսով վարակված մարզիկը որեւէ մեկի հետ կոնտակտ չի ունեցել։