Սիրիական զինյալներին կոչ են արել ձեւավորել ինկլյուզիվ կառավարություն
Միացյալ Նահանգները կոչ է արել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» /«ՀԹՇ»/ խմբավորմանը, որը ներկայումս հանդիսանում է Սիրիայում փաստացի իշխանություն, ձեւավորել ներառական կամ ինկլյուզիվ կառավարություն եւ ողջ իշխանությունը չյուրացնել։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Խոսքն այս դեպքում վերաբերում է անցումային կառավարությանը։
Բայդենի վարչակազմից հորդորել են, որպեսզի Ասադի վարչակարգի կործանման գործում առանցքային նշանակություն ունեցած «ՀԹՇ» խմբավորումը չգնա իշխանությունը ավտոմատ կերպով եւ ամբողջությամբ ստանձնելու ճանապարհով։ Միաժամանակ նշվում է, որ Սպիտակ տունը վերջին օրերին առաջին շփումներն է ունեցել «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման ներկայացուցիչների հետ։
Կարծիքներ