Ինչով են վտանգավոր սուրճ պարունակող թունդ կոկտեյլները․ գիտնականներ

Գիտնականները պարզել են, որ սուրճ կամ էներգետիկ պարունակող ալկոհոլային թունդ կոկտեյլները կարող են մարդու մոտ ինսուլտ կամ ինֆարկտ առաջացնել։ Ըստ մասնագետների, նման կոկտեյլները կարող են առաջացնել արյան ճնշման բարձրացում։ Ալկոհոլի եւ էներգետիկների կամ սուրճի համադրությունը կարող է նույնիսկ հիպերտոնիկ կրիզի պատճառ դառնալ։ Դա հատկապես վտանգավոր է, եթե մարդու մոտ արդեն իսկ կան սիրտ-անոթային հիվանդություններ։
Բացի այդ, երկու խմիչքներն էլ ունեն միզամուղ հատկություն, ինչը կարող է ջրազրկման պատճառ դառնալ, որն իր հերթին կարող է սրտխառնոց, գլխապտույտ եւ այլ խնդիրներ առաջացնել։ Այդ ըմպելիքները կարող են նաեւ կեղծ սթափության զգացողություն առաջացնել եւ քողարկել հարբածությունը, քանի որ եւ էներգետիկները եւ կոֆեինը հանդիսանում են ակտիվ խթանիչներ։ Չեն մոռանում գիտնականներ նաեւ զգուշացնել, որ մշտապես նման կոկտեյլների օգտագործումը կարող է առաջացնել կախվածություն։
Կարծիքներ