Այսօր Սպարապետի արձանի տեղում բացվեցին ադրբեջանցի մշակութային գործիչների արձանները

Այսօր Սպարապետի արձանի տեղում բացվեցին ադրբեջանցի մշակութային գործիչների արձանները

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի սկզբանե հայկական Շուշի քաղաքի կենտրոնում հայ ազգի հավաքական կամքի շնորհիվ 29 տարի առաջ ազատագրվեց և ապա տեղադրվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը` ի նշան Հայաստանի հաղթանակի:
2018թ. նույն հայ ազգի ընտրած տգետ իշխանությունների ապաշնորհ կառավարման պատճառով այսօր Սպարապետի արձանի տեղում հայ ազգի թշնամի Իլհամ Ալիևի կողմից բացվեցին ադրբեջանցի մշակութային գործիչների արձանները:
Հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքը տվել էին Շուշին վերահայացնելու ու հայկական պահելու համար: Իսկ հիմա այն իսկապես դարձավ դժգույն քաղաք...
Սա է պարտությունը:
Սա որ չգիտակցվեց, մենք երբեք լավ չենք ապրելու:
ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: