«Ինչու՞ վատնեմ իմ ժամանակը». ի՞նչ է ասել Թրամփի հատուկ ներկայացուցիչը Հայաստանի և Ադրբեջանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիտկոֆը լրագրող Թաքեր Կարլսոնի հետ խոսել է աշխարհի տարբեր ծայրերում հակամարտությունների կարգավորման ԱՄՆ ռազմավարության մասին՝ ակնարկելով հայ-ադրբեջանական կարգավորմանը Վաշինգտոնի մասնակցությունը։
Ըստ Ուիթկովի, եթե վստահություն չկա, որ հակամարտությունը կարող է լուծվել երկխոսության միջոցով, «ինչու՞ ես պետք է վատնեմ իմ ժամանակը: Կամ ԱՄՆ-ի ժամանակը»։
«Եվ, որն ավելի վատ է, ինչո՞ւ գնամ նախագահի մոտ և նրան խորհուրդ տամ, որ մենք կարող ենք ինչ-որ բան ավարտել երկխոսությամբ հետո արդյունավետ գործել, իսկ հետո չկարողանանք այդքան արդյունավետ լինել»,-հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը։
Ոիտկոֆը կարծում է, որ «դա քաղաքական վատ դեղատոմս է, եթե ես դրանում ներգրավված չեմ, եթե որևէ գնահատական չեմ տալիս, որպեսզի կարողանամ վերադառնալ նախագահի մոտ և ասել. «Կարծում եմ՝ մենք կարող ենք ավարտել երկխոսությունը», բայց դա այդպես չէ։
Ի դեպ, այս հաշվարկները նույնն են լինելու իրանցիների հետ, նույնը ռուսների ու ուկրաինացիների հետ։ Եվ նրանք նույնն են լինելու Հայաստանի և Ադրբեջանի հետ։
Կարծիքներ