21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

7 Հունիս 2023 | 18:00 0
Հունիսի 6-ին, ժամը 21.00-ին, Գյումրի-Վանաձոր ճանապարհի 5-րդ կմ-ին իրար են բախվել «Օպել Վեկտրա» և «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել Վեկտրայի» 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին հայտնում են Ոստիկանությունից։
Կատարվում է քննություն:
Կարծիքներ