Բրունեյի սուլթանի Range Rover-ը կհանվի աճուրդի

Բրունեյի սուլթանի Range Rover-ը կհանվի աճուրդի

Silverstone Auctions-ը փակ աճուրդային փառատոնի շրջանակներում կվաճառի Բրունեյի սուլթանի Range Rover լիմուզինը։ Այս մասին հայտնում է Motor.ru-ն, մանրամասնելով, որ միապետի մեքենայի մեկնարկային գինը 18-24 հազար ֆունտն է։ Range Rover LSE Limousine մեքենան, ըստ բնութագրիչների, հավաքվել է Townley Cross Country Vehicles Ltd ընկերության կողմից եւ նախատեսված է եղել սուլթանի կրտսեր եղբոր՝ արքայազն Ջեֆրիի համար։ Ժամանակին գնվել է 135 հազար ֆունտով։ Մեքենան ունի սեւ Rolls-Royce Mason Black գույն, սալոնը կարմիր է, կաշեպատ Oxblood Connolly-ի, գորգերը Wilton-ի կողմից են արվել։ Փայտե դեկորացիաները արված են հունական ընկուզենու փայտից։