Որքան կկազմի Ադրբեջանի պետական բյուջեն հաջորդ տարի 

Որքան կկազմի Ադրբեջանի պետական բյուջեն հաջորդ տարի 

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը, այսօր ընդունել է այդ երկրի 2023 թվականի պետական բյուջեն։ Համաձայն ադրբեջանական կառավարության տարածած հայտարարության, պետական բյուջեն հաշվարկելիս, հիմք է ընդունվել, որ հաջորդ տարի մեկ բարել նավթի արժեքը կկազմի 50 դոլար։ Եւ այսպես, ըստ Ադրբեջանի գլխավոր ֆինանսական փաստաթղթի, այդ երկրի եկամուտները նախատեսված է, որ հաջորդ տարի կկազմեն 18,1 միլիարդ դոլար, ծախսերը կկազմեն՝ 19,6 միլիարդ դոլար։ Բյուջեի դեֆիցիտը կազմելու է 1,5 միլիարդ դոլար կամ ՀՆԱ 2,4 տոկոսը։ Ադրբեջանական պետական բյուջեի 53 տոկոսը ձեւավորելու է նավթային սեկտորը։

Նկատենք, որ Ադրբեջանը հաջորդ տարի պաշտպանական ոլորտին հատկացնելու է 3,1 միլիարդ դոլար, որը մոտ 5 տոկոսով գերազանցում է այս տարվա պաշտպանական ծախսերին, սոցիալական ոլորտին՝ 9 միլիարդ դոլար։

44-օրյա պատերազմի հետեւանքով ադրբեջանական հսկողության տակ անցած տարածքների «վերականգնմանը» Բաքուն հատկացնելու է 1,8 միլիարդ դոլար, ինչը 12,4 տոկոսով ավելին է, քան ընթացիկ տարում այդ նպատակով կատարված հատկացումը։