Ինչ է քննարկվելու վաղվա արտահերթ նիստում

Ինչ է քննարկվելու վաղվա արտահերթ նիստում

Վաղը՝ 09:30-ին, տեղի կունենա ԱԺ խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված է արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին հարցը: Արտահերթ նիստը գումարվելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ:

ԱԺ-ից տեղեկանում ենք, որ արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի ընտրության, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Սնանկության մասին» , «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» եւ մի շարք այլ օրենքներում   փոփոխություններ ու  լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը,ինչպես նաեւ առաջինից երկրորդ ընթերցում  ներկայացված այլ նախագծեր՝ ընդհանուր թվով 14-ը։