Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման կաբինետներ

Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման կաբինետներ

Մոսկվայում սկսել են գործել կորոնավիրուսի դեմ պատվաստման կաբինետներ։ Դրանք ձեւավորվել են մեծահասակների համաբուժարանների բազայի վրա։ Նման կաբինետների թիվը այս պահի դրությամբ 70 է։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, վկայակոչելով Մոսկվայի փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովային։ Կորոնավիրուսի դեմ պատվաստվել հնարավոր կլինի ամեն օր 08․00-20․00-ն։ Կարելի է նաեւ հերթագրվել։

Մինչեւ տարեվերջ Մոսկվայում գործելու է կորոնավիրուսի դեմ պատվաստման 170 նման կենտրոն։ Առայժմ պատվաստվել կկարողանան միայն ռիսկային խմբի ներկայացուցիչները՝ կրթության, առողջապահության ոլորտի աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքային սոցիալական ծառայությունների աշխատակիցները։