Ուկրաինան, Լիտվան և Լեհաստանը կարևոր որոշում են կայացրել

Ուկրաինան, Լիտվան և Լեհաստանը կարևոր որոշում են կայացրել

Լիտվան և Լեհաստանն ընդգծել են Եվրամիությանը (ԵՄ) Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցությունների կարևորությունը, ինչպես նաև հայտարարել ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում Կիևին աջակցելու մասին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը և տեղեկացրել, որ Կիև են ժամանել Լիտվայի և Լեհաստանի վարչապետներ Ինգրիդա Շիմոնիտեն և Մատեուշ Մորավեցկին։ 

Նրա խոսքով, երեք երկրների ներկայացուցիչները եռակողմ ձևաչափով աշխատանքային հանդիպում են անցկացրել և կարևոր որոշում կայացրել։

«[Լիտվան և Լեհաստանը] վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ակտիվացնել ՆԱՏՕ-ում Ուկրաինային անդամակցության բանակցություններին հրավիրելու վերաբերյալ քննարկումները»,- տելեգրամյան իր ալիքում գրել է Շմիգալը։

Ուկրաինայի վարչապետը նաև նշել է, որ այդ երկրները պատրաստ են ֆինանսական և ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, ինչպես նաև համաձայնել են օգնել Ուկրաինայի վերականգնմանը։

Հանդիպման ավարտին վարչապետները համապատասխան հայտարարություն են ստորագրել։