Սիրիայում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ․ Իրանի ԱԳ նախարար 

Սիրիայում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ․ Իրանի ԱԳ նախարար 

Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբաս Արաքչին կարծում է, որ Սիրիայում կարող է սկսվել քաղաքացիական պատերազմ։ Ըստ նրա, մայրաքաղաք Դամասկոսի գրավումից հետո Սիրիայում կարող է սկսվել պետության կազմալուծում եւ քաղաքացիական պատերազմ։

Նա նաեւ ասել է, որ Թեհրանը հետեւում է Սիրիայում ընթացող զարգացումներին եւ, իհարկե, չի ցանկանում որ իր մտավախությունները դառնան իրականություն, որոնք կապված են քաղաքացիական պատերազմի սկսվելու, Սիրիայի մասնակի կամ ամբողջական կազմալուծման եւ այն ահաբեկիչների ապաստարան դառնալու հետ։