Արցախում թմրաշրջանառության դեմ ուժեղացված հսկողություն է

Արցախում թմրաշրջանառության դեմ ուժեղացված հսկողություն է

ՆԳՆ ոստիկանությունը ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարի շրջանակներում, հանրապետության տարածքում իրականացնում է ամենօրյա ուժեղացված ծառայություն։

Մարտի 17-ին ոստիկանության քրեական հետախուզության վարչության և Շուշիի շրջանային բաժնի ծառայողները` ստացված տեղեկությունները համատեղ իրացնելիս,  թմրամիջոցներ ապօրինի պահելու կասկածանքով, բերման են ենթարկել Ստեփանակերտ քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Հ.-ին։

Անձնական խուզարկությամբ վերջինիս բաճկոնի գրպաններում և ձեռքին գտնվող պայուսակում թվով 6 փաթեթի մեջ հայտնաբերվել է ընդհանուր 12.84 գրամ թմրամիջոցին նմանվող չորացված և մանրացված բուսական զանգված և 1 հատ կաթուցիչ շականակագույն նստվածքով։

Ստուգմամբ զբաղվում է Քրեական հետախուզության վարչությունը։

Վարչությունը միաժամանակ հորդորում է, զերծ մնալ ապօրինի թմրաշրջանառությանն առնչվող հակաօրինական արարքներից՝ հակառակ դեպքում կենթարվեք  քրեական պատասխանատվության։