Ուզում են Երևանում նոր հանք բացեն. «Իմ քայլը» այսօր նիստ է հրավիրել | «Հրապարակ» 29.01.2020

Ուզում են Երևանում նոր հանք բացեն. «Իմ քայլը» այսօր նիստ է հրավիրել | «Հրապարակ» 29.01.2020

Երեւանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցությունն այսօր նիստ է հրավիրել։ Այս մասին «Հրապարակ»-ին ասաց ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը։

Նա նշեց, որ նիստին քննարկվելու են տարբեր հարցեր․ «Այս օրակարգում բնապահպանական հարցեր կան՝ ինչ-որ հանքի հետ կապված։ Ուզում են նոր հանք բացեն։ Մեկը դիմել է, իհարկե մենք դեմ ենք քվեարկելու։ Ամեն անգամ բնապահպանական խնդիրներ առաջացնող բաները պետք է մերժվեն։ Մեր օդի աղտոտվածությունը նենց մակարդակի է հասել, որ խայտառակ վիճակ է»։

Խոսքն Աջափնյակ վարչական շրջանում քարի հանք շահագործելու մասին է։

Օրվա գլխավոր լուրերը՝ տեսանյութում.