Զելենսկին կարևոր որոշում է կայացրել. ի՞նչ է հայտնի

Զելենսկին կարևոր որոշում է կայացրել. ի՞նչ է հայտնի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն Ռադայի ընդունած օրենքը՝ Ուկրաինայի նախագահի իրավունքի մասին՝ ազգային անվտանգությունն ապահովելու նպատակով ռազմական դրության ժամանակ այլ պետություններ զինված ուժերի ստորաբաժանումներ ուղարկելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է Ուկրաինայի խորհրդարանի կայքը։

Խորհրդարանը ի սկզբանե ընդունել էր զորքեր ուղարկելու մասին օրինագիծը հունվարի 15-ին, սակայն Զելենսկին վետո դրեց դրա վրա։ 

Փետրվարի 25-ին Ռադան կրկին ընդունեց այն՝ հաշվի առնելով նախագահի առաջարկները։ 

Այնուհետև Զելենսկու փոփոխություններով փաստաթուղթը պաշտպանել է 267 պատգամավոր։

Նոր օրենքի համաձայն՝ պետության ղեկավարը կարող է որոշում կայացնել ռազմական դրության ժամանակ այլ երկրներ ուղարկել Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ՝ պայմանով, որ դրա հաստատման մասին օրինագիծը միաժամանակ ներկայացվի Գերագույն Ռադա և տեղեկատվություն տրամադրվի ռազմական ներկայության առաջադրանքների, թվերի, տեսակների, զենքերի, ենթակայության և տեւողության մասին։ 

Զինվորական անձնակազմի նպատակներն այս դեպքում պետք է լինեն «ազգային անվտանգության և պաշտպանության ապահովումը, Ուկրաինայի դեմ զինված ագրեսիան հետ մղելը և զսպելը, նրա ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելը»։