Դանակահարություն՝ բրիտանական Պլիմուտում

Դանակահարություն՝ բրիտանական Պլիմուտում

Մեծ Բրիտանիայի Դեւոնի եւ Կորնուոլի կոսմության ոստիկանությունը տեղեկացրել է, որ Պլիմուտ քաղաքում դանակահարություն է տեղի ունեցած փաբերից մեկի մոտ, որի հետեւանքով չորս մարդ ստացել է մարմնական վնասվածքներ եւ հոսպիտալացվել է։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանները, որոնք կարողացել են վնասազերծել այդ մարդկանց դանակահարած անձին։ Վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։

Նրանք տեղափոխվել են «Դերիֆորդ» հիվանդանոց։ The Guardian-ը մանրամասնում է, որ կասկածյալին հաջողվել է փախուստի դիմել, սակայն նա ձերբակալվել է Էսկետեր քաղաքի ծայրամասերից մեկում։ Դանակահարության մեջ կասկածվողը հիսուն տարեկան տղամարդ է։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։