ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը կրկին փոխվեց

ՊԵԿ ներքին անվտանգության վարչության պետը կրկին փոխվեց

ՊԵԿ ՆԱ վարչության պետ Ռաֆայել Զաքարյանին փոխարինել է մաքսային բլոկի վարչության պետ Գոռ Բակլաչյանը։

Այս կարևորագույն կառույցը կոչված է պայքարելու համակարգում առկա կոռուպցիոն երևույթների, հավանավորչության և նման այլ դրսևորումների դեմ։ Սակայն ըստ տեղական և միջազգային կառույցների` կոռուպցիան չի նահանջում իսկ ԽԾԲ֊ն (խնամի֊ծանոթ֊բարեկամ) ՊԵԿ֊ում հասել է աննախադեպ մասշտաբների, որին Հրապարակը առաջիկայում կանդրադառնա։

Հ.Գ. Պաշտոնազուրկ 

Ռ. Զաքարյանը, լինելով զտարյուն ,«նախկին», ավելի վաղ ազատվել էր ՊՎԾ պետի տեղակալի պաշտոնից։