Առուշ Առուշանյանը հրավիրվել է դատախազություն

Առուշ Առուշանյանը հրավիրվել է դատախազություն

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը հրավիրվել է գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն՝ իրեն պատկանող գույքի օրինականության վերաբերյալ սկսված ուսումնասիրությունների շրջանակներում դիրքորոշում հայտնելու, ինչպես նաև հայտարարագիր ներկայացնելու համար։

Նույն ուսումնասիրության շրջանակներում դատախազություն է հրավիրվել Միլենա Գարիկի Գասպարյանը։