Տեսակետ կա, որ Դուք ամենաշրջագայող` գործուղումների մեկնող պատգամավորն եք «Իմ քայլը» ֆրակցիայում, ինչից Ձեր ֆրակցիայի անդամները շատ նեղված են. ինչո՞ւ է այդպես ստացվել՝ հարցրինք պատգամավոր, Ֆեյսբուքում մամուլի դեմ բացասական գրառումներ անող Անուշ Բեղլոյանին, ով ժամանակին «Արմենտելի» մամուլի խոսնակն էր: «Իմ բոլոր գործուղումները, բացառությամբ մեկի, եղել են պաշտոնական պատվիրակությունների կազմում, այդ պատճառով ԱԺ պաշտոնական կայքում իմ գործուղումներն են ավելի շատ երեւում»: Նաեւ ասում են․ քանի որ Դուք համարվում եք Արարատ Միրզոյանի մտերիմը, իսկ նրան չհաջողվեց Ձեզ դարձնել եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի նախագահ, փորձում է գործուղումներով կոմպենսացնել այդ «բացը»։ «Տեսակետը թողնում եմ այդ ասողների խղճին. կոմպենսացիայի որեւէ կարիք չկա, ես կայացած մարդ եմ` ե՛ւ պաշտոններ եմ ունեցել, ե՛ւ երկար ճանապարհ եմ անցել, կայանալու անհրաժեշտություն չունեմ»: Բոլոր դեպքերում, «Իմ քայլում» ոչ միայն գործուղումների, այլեւ մի շարք այլ հարցերի առնչությամբ բավականին լուրջ հակամարտություն կա։ «Տեղի է ունենում նորմալ քաղաքական պրոցես. առողջ քննարկումների արդյունքում իրականացվում է արդյունավետ աշխատանք»:
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Մանդատը՝ որպես վոյաժների ուղեգիր
Ամենաընթերցված
«Հրապարակ». Կազինոյում տանուլ է տվել ու մեղայականո...
Վեդիի հիվանդանոցի ՔՊ-ական տնօրեն Արամայիս Գրիգորյանի գործը գնացել է դատարան, քննվելու է Հակակոռուպցի...
«Հրապարակ»․ Միքայել Մելքումյանը խզել է կապերը ԲՀԿ-...
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վաղեմի թիմակից Միքայել Մելքումյանը, ըստ որոշ տեղեկությունների, խզել է...
Աննա Հակոբյանը վարչապետի տիկնոջ կարգավիճակով գործո...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Աննա Հակոբյանը գործուղվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ առաջին տ...
ՔԿ-ն թիրախավորել է «Ուժեղ Հայաստանի» ցուցակից 6 ան...
ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ընտրական հանցագործությունների և փողերի լվացման գործի շրջանակում «...
×
❮
❯