Փաշինյանն այսօր Գյումրիում պատարագի է մասնակցե՞լ

Hraparak.am-ին հասած տեղեկություններով` այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է Գյումրիում, այցելել է եկեղեցի, որտեղ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս սրբազանի գլխավորությամբ սուրբ պատարագ է մատուցվում: Մեր աղբյուրներն ասացին, որ վարչապետը հանդիպելով Սրբազանի՝ ոչ այնքան բարեհամբույր ընդունելությանը, դուրս է եկել եկեղեցուց:
Իսկ թե ինչ նպատակով է վարչապետը Գյումրի այցելել, դեռևս պարզ չէ։
Միքայել արքեպիսկոպոս Սրբազանի հետ կփորձենք զրուցել քիչ ուշ՝ պատարագից հետո։
Կարծիքներ