Ուսանողը լուծել է մի խնդիր, որն արդեն հարյուր տարի է՝ համարվում էր անլուծելի

Ուսանողը լուծել է մի խնդիր, որն արդեն հարյուր տարի է՝ համարվում էր անլուծելի

Շվեյցարիայի Լոզանի դաշնային պոլիտեխնիկական դպրոցի բակալավրիատի ուսանող Վասիմ Դաուադին լուծել է մի ֆիզիկական խնդիր կամ գլուխկոտրուկ, որը մասնագետները չեն կարողացել լուծել արդեն մեկ դար շարունակ։ Այս մասին հայտնում է Neue Züricher Zeitung-ը։

Խնդիրը հետեւյալն է՝ ինչու հորիզոնական նեղ խողովակի մեջ, որը լցված է հեղուկով, օդի պղպջակը մնում է անշարժ եւ չի բարձրանում վերեւ։ Ուսանողը կարողացել է պարզել, որ օդի պղպջակի եւ հեղուկի միջեւ կա գերբարակ շերտ, որն էլ չի կպչում խողովակի պատերին, այլ դանդաղորեն շարժվում է։ Սակայն այդ շարժման արագությունն այնքան փոքր է, որ մարդու աչքի համար մնում է աննկատ։ Պղպջակի շարժումը հենց այդ շերտից է կախված եւ հենց այդ շերտն է ազդում այն բանի վրա, թե օդի պղպջակը վերեւ բարձանում է, թե ոչ։