Եվրամիությունն աջակցում է Արցախի ադրբեջանականացմա՞նը

Եվրամիությունը 23 միլիոն եվրո է տրամադրել Ադրբեջանին՝ ականազերծման աշխատանքների համար: Այս մասին ադրբեջանական Report -ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Եվրամիության արտաքին կապերի և անվտանգային քաղաքականության գրասենյակից:
«10 միլիոն եվրոյի հետ միասին, որը ԵՄ-ն մտադիր է մոբիլիզացնել 2024-2025 թվականների կտրվածքով Առաջնային փորձառության և ականազերծման ուսուցման միջազգային կենտրոնի համար, ԵՄ-ի աջակցությունը Ադրբեջանում ականազերծման աշխատանքների համար ընդհանուր առմամբ կազմում է 23 միլիոն եվրո»,-հաղորդում է report.az-ը:
Բրյուսելում շեշտել են, որ Եվրամիությունը հանդիսանում է Արբեջանում ականազերծման աջակցության մասով ամենախոշոր դոնորը՝ դրանով իսկ աջակցելով խաղաղ բնակչության հասանելիությունը բնական ռեսուրսներին, բացի այդ անվտանգ և արժանապատիվ պայմաններ են ստեղծում՝ հարազատ վայրեր բնակչության վերադարձի համար:
Բնականաբար խոսքը գնում է օկուպացված Արցախի ականազերծված տարածքների մասին: Այստեղ հարց է առաջանում, թե այդ ո՞ր խաղաղ բնակիչների համար են ուզում հասանելի դարձնել օկուպացված Արցախի բնական ռեսուրսներն ու ականազերծումից հետո ո՞վքեր են լինելու այն բնակիչները, ովքեր պիտի վերադառնան իրենց «հայրենիք»: Բնականաբար խոսքը գնում է ոչ թե արցախցիների՝ սեփական հայրենիք արժանապատիվ վերադարձի մասին, այլ Արցախի տարածքը ադրեջանցիներով բնակեցնելու ծրագրի մասին և այն մասին, որ ԵՄ-ն բացահայտ աջակցում է Ալիևի ցեղասպանական քաղաքականությանը՝ փաստացիորեն հանցակից դառնալով այդ ցեղասպանության իրագործմանը:
Կարծիքներ