Ժոզե Մոուրինյոն մերժել է «Լիոնի» առաջարկը

Ժոզե Մոուրինյոն մերժել է «Լիոնի» առաջարկը

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Ժոզե Մոուրինյոն մերժել է գլխավորել ֆրանսիական «Լիոնը»։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։ 56-ամյա մարզիչը շնորհակալություն է հայտնել ֆրանսիական ակումբին առաջարկի համար, եւ հայտնել է իր մերժման մասին։ Հայտնի է, որ պորտուգալացի մարզիչը ցանկանում է մարզել անգլիական ակումբ, որտեղ այս պահին ապրում է իր ընտանիքով։