Ուրեմն ինչքան է դանակը ոսկորին հասել, որ ԳՇ-ն նման հայտարարություն է անում. Շարմազանով

Ուրեմն ինչքան է դանակը ոսկորին հասել, որ ԳՇ-ն նման հայտարարություն է անում. Շարմազանով

Նիկոլ Փաշինյանն այսօր Հայաստանում իշխանություն չունի, թող մի հատ նայի ընդդիմության հավաքն ու իր ողորմելի վարչական ռեսուրսներով հանրահավաքը։ Հայ ազգը վճռական է, Հայաստանում կա կոնսենսունս, որ Նիկոլը պետք է հեռանա։ Պատմության մեջ չի եղել այդպիսի բան, որ ՀՀ ԶՈՒ-երը պահանջեն գործադիրի ղեկավարի հրաժարականը, դուք հասկանո՞ւմ եք, թե դա ինչ է նշանակում։ Այս մասին քիչ առաջ ԱԺ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը։

«Այդ մարդկանց համբերությունն ինչքան է հատել, ինչքան է դանակը ոսկորին հասել, որ Գլխավոր շտաբը նման հայտարարություն է արել։ Այդ մարդիկ իրենց հայտարարությամբ ասում են՝ այդ մարդն է մեր պետության, ազգի կործանման թիվ մեկ մեղաvորը»,- ասաց նա՝ հավելելով, որ Փաշինյանի հետ պատրաստ են նույն սեղանի շուրջ նստել միայն մեկ օրակարգով՝ իր հրաժարականի։