Ուսուցչուհուն և 3 ծնողներին տուգանել են

Ուսուցչուհուն և 3 ծնողներին տուգանել են

Ներքին գործերի նախարարի խոսնակ Նարեկ Սարգսյանը գրում է․ «Երեկ՝ ապրիլի 17-ին, սոցցանցում տեսանյութ էր տարածվել, թե ինչպես են աշակերտները ուսուցչուհու ուղեկցությամբ հատում փողոցը չթույլատրված հատվածով։

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության և Պարեկային ծառայության աշխատակիցների միջոցառումների շնորհիվ ճշտվել է նրանց ինքնությունը։ Փողոցը չթույլատրված հատվածով հատած ուսուցչուհու և 3 ծնողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։
Սիրելի՛ քաղաքացիներ, կոչ ենք անում պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները»։