2,3 միլիարդանոց օդանավակայանը գրեթե պատրաստ է․ այն կշահագործվի գարնանը (տեսանյութ)

2,3 միլիարդանոց օդանավակայանը գրեթե պատրաստ է․ այն կշահագործվի գարնանը (տեսանյութ)

2018 թվականիտ հունիս-հուլիս ամիսներին նախատեսված էր վերագործարկել Սյունիքի մարզի Կապան քաղաքի օդանավակայանը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը 5,5 միլիոն դոլար արժողությամբ Լ-410 ինքնաթիռ էր գնել, որը պետք է շահագործման համար հանձներ Կապանի օդանավակայանին։
Սակայն օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել 2020 թվականի գարնանը։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի առաջին տեղակալ Նարեկ Ամբարյանը նշեց՝ ֆինանսական ծախսերը լուծել է ԶՊՄԿ-ն։

Նրա խոսքով՝ 2․3 միլիարդ դրամ օդանավակայանի վրա արդեն ծախսվել է 2 միլիոն դոլար։ Տոմսն էլ կարժենա 40 հազար դրամ։
Ի դեպ, այն միջազգային օդանավակայան չի լինելու։
Նշենք, որ այս օդանավակայանի կառուցման մասին բարձրաձայնել էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։