Իմամօղլուն չի՞ կալանավորվել. Դատախազության հայտարարությունը

Իմամօղլուն չի՞ կալանավորվել. Դատախազության հայտարարությունը

Թուրքիայի գլխավոր դատախազությունը հերքել է Ստամբուլի ձերբակալված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի կալանավորման մասին լուրերը։ 

Ավելի վաղ մի շարք թուրքական լրատվամիջոցներ հայտնել են ընդդիմադիր գործչի կալանավորման մասին, երբ նա դեռ դատարանում հարցաքննվում էր։

«Հետաքրքիր բաներ են կատարվում: Ստամբուլի գլխավոր դատախազությունը մի խումբ լրագրողների հաղորդագրություն է հղել. «Ընկերներ, հարցաքննությունը շարունակվում է, անպատասխանատու լուրեր չհայտնենք։ Ահաբեկչության եւ կոռուպցիայի գործերով դատավճիռը դեռ չի հրապարակվել»։ 

Լրատվամիջոցները, սակայն, հայտնել են կալանավորման մասին։ 

Հարցաքննության ընթացքում նախապես պատրաստված որոշումը, ըստ ամենայնի, տրվել է մամուլին՝ փաստաբանների առջև, սոցցանցում գրել է լրագրող Ալիսան Ուլուդաղը։

Այս պահին Իմամօղլուի կողմնակիցները դատարանի շենքի մոտ են և բողոքի ակցիա են անցկացնում: