Ադրբեջանի «հայ» նախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Ադրբեջանի «հայ» նախարարն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Իլհամ Ալիեւը հրամանագիր է ստորագրել Շահին Մուստաֆաեւին տնտեսական զարգացման նախարարի պաշտոնից ազատելու մասին: Մուստաֆաեւը ծնունդով Հայաստանի Նոյեմբերյանի շրջանից է, միջնակարգ կրթությունն ստացել է հայկական դպրոցում, այնուհետեւ ընդունվել Երեւանի ժողտնտեսության ինստիտուտ, բայց չի ավարտել: Բարձրագույն կրթությունը շարունակել է Ադրբեջանի ժողտնտեսության ինստիտուտում:

Մուստաֆաեւն Ադրբեջանի կառավարության վերջին «հայ» նախարարն էր: Ավելի վաղ Իլհամ Ալիեւի հրամանագրով պաշտոնանկ էր արվել կրթության եւ գիտության նախարար Միսիր Մարդանովը, որը ծնունդով Իջեւանի շրջանից էր: Ծագումով Հայաստանից քաղաքական գործիչների հեռացումը զուտ կադրային փոփոխությունների՞. թե՞ այլ նպատակ է հետապնդում՝ մնում է ենթադրել:

Հարկ է նկատել, որ դա տեղի է ունենում առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի կողմից նոր կուսակցություն հիմնադրելու մտադրության մասին տեղեկությունների համատեքստում, իսկ Ինսանովն ունի Ադրբեջանում ծագումով հայաստանցիների քաղաքական առաջնորդի համարում: