Ողջունում ենք Երևանի և Բաքվի ուղիղ բանակցային ջանքերը. Կրեմլ

Կրեմլը պատասխանել է հայ պաշտոնյաների հայտարարություններին, թե Ռուսաստանը չի կարող միջնորդ լինել Երեւանի և Բաքվի միջև բանակցություններում։ Այդ պնդումն այսօր արել է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ բավականին կոշտ քննադատության ենթարկելով ռուսական կողմին և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինին:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն այժմ ունակ են ինքնուրույն շարունակել բանակցությունները։
«Ռուսաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման հարցում: Ե՛վ Երևանը, և՛ Բաքուն արդեն ի վիճակի են շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը, - նշել է Պեսկովը և հավելել,-Մենք կողջունենք նրանց անկախ ջանքերը»:
«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը: Ցանկացած հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը պահպանելով` մենք ողջունում ենք ինքնուրույն ջանքերը։ Կարևորը, որը տարածաշրջանը` Հարավային Կովկասը, շարունակի մնալ կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարեկեցության ու համագործակցության տարածքի», – ասել է Պեսկովը լրագրողներին` մեկնաբանելով Սիմոնյանի հայտարարությունը։
Կարծիքներ