Քննարկում չի եղել, ինչո՞ւ եք բերել արտահերթ նիստի օրակարգ

Քննարկում չի եղել, ինչո՞ւ եք բերել արտահերթ նիստի օրակարգ

Կառավարության առաջարկով խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ութ հարց կա. «ԱԺ բերված որոշ նախագծերի դեպքում,այո, հրատապության հարց կա, և պետք է դրանք քննարկվեն արտահերթ նիստով, բայց կան նախագծեր, որոնք նոյեմբերի 13-ին են ներկայացվել, անգամ մասնագիտական հանձնաժողովներում քննարկում չի եղել, ինչո՞ւ եք բերել արտահերթ նիստի օրակարգ»,- հարցրեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։

Պատգամավորը հիշատակեց Ջրային օրենսգրքում իրականացվող փոփոխությունների նախագիծը, որ մեկ շաբաթ առաջ է բերվել ու չի քննարկվել։

Ի պատասխան՝ սոցապնախարար Նարեկ Մկտչյանն ասաց, որ այս նախագծերի ընդունման հրատապությունն այն է, որ հունվարի մեկից որոշակի սահմանափակումներ են լինելու։