ԲԴԽ նորաթուխ անդամներն առհասարակ չգիտեն ԲԴԽ հիմնական առաքելության մասին

ԲԴԽ նորաթուխ անդամներն առհասարակ չգիտեն ԲԴԽ հիմնական առաքելության մասին

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԲԴԽ անդամների ընտրության ընթացքում գեթ 1 պատգամավորի մտքով չանցավ հարց ուղղել թեկնածուներին, թե ինչպես են պատկերացնում դատավորների իրավունքների պաշտպանությունը և իրենց կարգավիճակով պայմանավորված վերջիններիս նկատմամբ իրականացվող ճնշումների նվազեցումը:

Փոխարենը ակտիվ քննարկվում էր դատավորներին պատժելու, նրանց լիազորությունները դադարեցնելու և այլ նմանատիպ թեմաներ:

Տպավորություն է, որ ԲԴԽ նորաթուխ անդամներն առհասարակ չգիտեն ԲԴԽ հիմնական առաքելության մասին»: