Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ 

Իրանի գերագույն առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ 

Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին, ում մահվան մասին մի քանի օր առաջ տեղեկություններ էին տարածվել, հանդես է եկել ելույթով՝ իրանական զինված ուժերի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտող սպաների ավարտական հանդիսության ժամանակ։ Նա անդրադարձել է վերջին օրերին Իրանում ընթացող բողոքի գործողություններին՝ հայտարարելով, որ դրանք նախապատրաստված են եղել ԱՄՆ-ի, Սիրիայի եւ նրանց հետեւորդների կողմից։ Խամենեին ասել է, որ նրանց հիմնական խնդիրը զարգացած, ազատ, անկախ եւ ուժեղ Իրանն է։ Նա նաեւ նշել է, որ ամենից շատ այդ բողոքի գործողություններից տուժել են անվտանգության մարմինները, իրանական ժողովուրդն ու կամավորական ուժերը։

«Մեզ իհարկե տխրեցրել է երիտասարդ աղջկա մահը տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, սակայն մարդկանց դուրս գալը փողոց, Ղուրանի այրումն ու մզկիթների վնասումը, ավտոմեքենաների վնասումը, եւ այլն, չի կարելի գնահատել որպես բնական ռեակցիա։ Բնականաբար դա պլանավորված քաոս էր։ Եթե աղջկա մահվան դեպքը չլիներ, այլ առիթ կգտնեին։ Ուշագրավ է այն, որ այաթոլլան մեղադրել է ինչպես ԱՄՆ նախագահին, այնպես էլ Ներկայացուցիչների պալատին, համարելով, որ ամերիկյան կողմի հայտարարությունները թե ափսոսում են կատարվածի համար եւ այլն, կեղծիք է։