Չինաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի նոր վարակման 48 դեպք

Չինաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի նոր վարակման 48 դեպք

Չինաստանում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի նոր վարակման ընդամենը 48 դեպք։ Այս մասին հայտնում է այդ երկրի Առողջապահության պետական կոմիտեն։ Վերջին մեկ օրվա ընթացքում մահացել է մեկ մարդ, ապաքինվել 282-ը։ Ներկայումս, Չինաստանում կորոնավիրուսով ընդամենը հիվանդ է 2161 մարդ, որոնցից 528-ի վիճակը ծանր է։