Ուկրաինացիները գրոհել են Գորլովկայի կրթօջախներից մեկի վրա. վիրավորներ կան

Ուկրաինացիները գրոհել են Գորլովկայի կրթօջախներից մեկի վրա. վիրավորներ կան

Ուկրաինական զորքերի կողմից կասետային զինամթերքի օգնությամբ Գորլովկայի կենտրոնի գնդակոծության հետևանքով վնասվել է ուսումնական հաստատության շենքը։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Գորլովկայի քաղաքապետ Իվան Պրիխոդկոն:

«Ուկրաինայի զինված կազմավորումները կասետային զինամթերքով գնդակոծել են Գորլովկայի կենտրոնը։ Կրթական հաստատություն է վնասվել»,-գրել է Պրիխոդկոն իր Telegram-ալիքում։ Ուկրաինացիների կողմից Գորլովկայի կենտրոնի հրետանային գնդակոծության արդյունքում երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։

Վնասվել է նաև բնակելի շենքի տանիքը։ Գորլովկան գտնվում է Դոնեցկից 50 կմ դեպի հյուսիս, քաղաքում են գտնվում «Ստիրոլ» քիմիական կոնցեռնը և ածխահանող ձեռնարկություններ։ Սա ԴԺՀ-ի խոշորագույն բնակավայրերից մեկն է, Դոնբասում հակամարտության սկսվելուց առաջ Գորլովկայի բնակչությունը կազմում էր ավելի քան 250 հազար մարդ: